Posted by: | Posted on: Նոյեմբերի 13, 2017

Հաջորդ տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ

շահագրգիռ կողմերի առաջարկությունների բացակայության պատճառով բյուջեի փոփոխություններ չեն կատարվել…ՎԱՐԴԱՆԱՇԵՆ 5 ՎԱՐԴԱՆԱՇԵՆ 1 նոր ՎԱՐԴԱՆԱՇԵՆ 2 նոր ՎԱՐԴԱՆԱՇԵՆ 3 ՎԱՐԴԱՆԱՇԵՆ 4


 ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 6, 2017

Այսօր սեպտեմբերի մեկն է` գիտելիքի օրը: Հայաստանյան դպրոցներում հնչել է առաջին զանգը: Առաջին անգամ դպրոց ոտք դնող հազարավոր փոքրիկների համար այս օրը ամենահիշարժան օրերից մեկն է: Սեպտեմբերի 1ը Հայաստանում նշվում է  գիտելիքի,գրի և դպրության օր:Կրթությունը և գիտելիքը,որպես

արժեք,հնուց ի վեր ունեցելեն իրենց կայուն տեղն ու նշանակությունը:Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր  հարգանքն ու  կրթություն ստանալու ձգտումը  հայկական մենթալիտետին  բնորոշ կողմերից են համարվել:Մեզ մոտ սեպտեմբերի 1-ը,որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր միշտ տոնական է լինում:Սակայն ողջ աշխարհում  սեպտեմբերի 1ը տոնական է համարվում 1-ին դասարանցիների համար,ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս:Նոր ուսումնական  տարվա և գիտելիքի օրվա առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում: Դպրոցի տնօրեն պարոն Հ.Հովասափյանը կարդաց ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանի  ուղերձը գիտելիքի օրվա առթիվ, շնորհավորեց աշակերտներին,ուսուցիչներին և ծնողներին գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Դպրոցի աշակերտները երաժշտական համարներով ողջունեցին և շնորհավորեցին բոլորին` մեկնարկելով նոր ուստարվա սկիզբը:Գյուղապետ Ա.Մանուկյանը պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրեց 1-ին դասարանցիներին:12-րդ դասարանցիները ևս նվերներ էին պատրաստել 1-ին դասարանցիների համար:
Nelli Hayrapetyan-ի լուսանկարը:

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ


ԱՄՆ—ի Բոստոն քաղաքի մեր հայրենակիցները

Posted by: | Posted on: Մայիսի 29, 2017

Վարդանաշենի միջնակարգ դպրոց և Բոստոն քաղաքի հայկական դպրոցը՝ քույր դպրոցներ


Միջոցառում նվիրված Սարդարապատի հերոսամարտի 99-ամյակին

Posted by: | Posted on: Մայիսի 28, 2017

Միջոցառում նվիրված Սարդարապատի հերոսամարտի 99-ամյակին


Վերջին զանգ

Posted by: | Posted on: Մայիսի 27, 2017

Կարևորելով ուսումն ու գրագիտությունը՝դպրոցի մանկավարժական կոլեկտիվը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթում կանաչ ճանապարհ՝ դեպի կյանքի նոր փուլ, նոր ընթացք:

Սիրելի շրջանավարտներ, թող Աստծո օրհնությունը լինի ձեզ վրա, թող ձեր կյանքի հետագա ընթացքը լեցուն լինի հաջողություններով, վերելքներով ու նվաճումներով: Կարևորեք ուսումը, լավ մասնագետ դառնալը, կարևորեք ձեր հայրենիքի՝ մեր գեղեցիկ Հայաստանի արժանի զավակ լինելը և ձեր փոքրիկ, բայց կարևոր ներդրումն ունեցեք մեր ազգի ու երկրի հետագա առաջընթացի ու զարգացման մեջ:


Մաքուր Հայաստան, մաքուր համայնք, մաքուր դպրոց- համապետական շաբաթօրյակ

Posted by: | Posted on: Մայիսի 27, 2017


Բույսն ամբողջական օրգանիզմ է-միջոցառում

Posted by: | Posted on: Մայիսի 18, 2017

Բույսն ամբողջական օրգանիզմ է-միջոցառում բնագիտամաթեմատիկական  մեթոդմիավորումում

ՄՄ նախագահ՝ Նելլի Հայրապետյան,կենսաբանության  ուսուցչուհի՝ Ս.Սարիբեկյան

Միջոցառման ընթացքում հնչում են բնությանը,բույսերին նվիրված ստեղծագործություններ

1.Գարնանային  ջերմառատ,արևաշող առավոտ  է: Մեղմ զեփյուռից ծառերի  ճյուղերը

նազանքով պարում  են,տերևների սոսափյունն  ականջ է շոյում:Թռչունների կախարդական

դայլայլն ամբողջական է դարձնում բնության  հեքիաթը:

Մարգագետնում երփներանգ ծաղիկները  ծայրը չերևացող գորգին անզուգական  գեղեցկություն են հաղորդում:Գեղանի,քնքուշ  թիթեռները,ծաղիկների բույրից  արբած,նազանքով թռչկոտում են

երկնքում: Ծաղիկների արբեցնող բույրից և չքնաղ գեղեցկությունից, ծառ ու թփերի զմրուխտ

կանաչից  խենթացել  է  ողջ բնությունը:

Մենք՝ բնության հրաշք գրքի առաջին էջերը նոր-նոր թերթող դեռահասներս, բնության  բազմահատորգիրքն ընթերցելու առաջին քայլերն ենք անում:

Այս տարի մենք ուսումնասիրում ենք բուսաբանությունը:Մինչ այժմ մեզ համար հանելուկային

շատ ու շատ հարցերի պատասխաններն արդեն ստացել ենք: Մենք ուսումնասրել ենք ծաղկավոր բույսի օրգանիզմը,ծանոթացել նրա բոլոր օրգանների արտաքին ու ներքին կառուցվածքին:

Յուրաքանչյուր օրգանի նշանակությունն  ուսումնասիրելիս մեզ թվացել  է,որ բույսի կյանքում ամենակարևորը հենց այդ օրգաննէ:Վերջնական  եզրակացություն անելիս միշտ տարակուսել ենք:Այսօր որոշեցինք ճշտել մեզ հուզող այս հարցի պատասխանը:Դրա համար որոշեցինք դիմել բույսի օրգաններին՝ իմանալու,թե նրանցից որն է ամենակարևորը:Ահա թե ինչ պատասխաններ ստացանք մենք նրանցից:

2.ԱՐՄԱՏ Ես արմատն եմ՝բույսի վեգետատիվ օրգաններից մեկը:Իմ միջոցով բույսն ամրանում  է հողին և  նրանից կլանում իր աճի ու զարգացման համար անհրաժեշտ ջուրը և հանքային  աղերը:

Իմ  կտրոնների  միջոցով որոշ բույսերկարող են բազմանալ:

Ունեմ ես հատվածներ բազում,

Թե՛ ծայրապատյան և թե՛ կամբիում,

Աճում եմ անվերջ, հողը նվաճում,

Իմ շնորհիվ  է  բույսը մեծանում:

Կարող եմ լինել ես առանցքային,

Տարբերվել արմատներից հավելյալ և կողային,

Փնջաձև էլ եմ լինում,

Սակայն միաշաքիլ բույսերում  միայն:

3.Արմատապտուղ

Ես էլ եմ արմատ,բայց ձևափոխված,

Լայնացել,հաստացել,իմ մեջ բազում,

Սննդանյութեր եմ կուտակել:

Ինձ արմատապտուղ են անվանում,

Գլխավոր արմատից եմ առաջանում,

Կարող եմ լինել տեսակ-տեսակ

Ճակնդեղ,շաղգամ և կամ գազար:

Եթե իմ կյանքի առաջին տարում,

Մարդիկ ինձ հողից չեն հանում,

Չեմ ոչնչանում կամ չորանում,

Թաքնված մնում  եմ  հողում,

Մեջս շաքար, սնունդ կուտակում:

Ողջ ձմռանը քնում եմ հողում,

Գարնանը նորից  ծիլ եմ արձակում:

Ստիպում եմ երկամյա բույսին՝

Ծաղկելու և սերմեր տալու,

Թե չե նա կմնա առանց բազմանալու:

 

4.Արմատապալար

Ինձ արմատապալար են անվանում,

Կողային կամ հավելյալ արմատից եմ գոյանում,

Մեկ բույսի մոտ լինում եմ շատ,

Հավաքում սնունդ տեսակ-տեսակ:

Ուղեկցում եմ գեորգենուն,այգածաղկին,

Կյանք տալիս նրանց ամեն գարունքին:

5.Պալարաբակտերիա

Ես բակտերիան եմ փոքրիկ պալարից,

Ընդավոր բույսերին ուղեկից:

Հարստացնում եմ հողն ազոտով,

Լցնում եմ ուդը ես սպիտակուցով:

Թեև փոքրիկ եմ, անտեսանելի,

Բայց կարևոր եմ և շատ գովելի:

6.Արմատ

Չկարծեք, թե  այսքանով սահմանափակվում  են  իմ  ձևափոխությունները:

Կարող եմ լինել, թե նեցուկային,

Եվ թե օդային,

Կլանել օդի ջուրը գազային

Հենարան լինել հզոր սաղարթին,

Եվ նեցուկ դառնալ հսկա ճյուղին:

Լիանաների մոտ բնույթս կառչող է ,

Բույսին շարունակ վեր բարձրացնող է:

7.Տերև

     Ես տերևն եմ:Բույսի կապն արեգակի հետ իրականանում  է  իմ  միջոցով:Իմ կանաչ բջիջներում ունեմ բազում մանրադիտակային «գործարաններ», որտեղ կատարվում  է  ֆոտոսինթեզը:

Բույսի գազափոխանակությունը և ջրի գոլորշիացումն իմ միջոցով է կատարվում:

Ես տերևն եմ՝ գեղանի,կանաչ,

Ընդունում եմ արեգակից միշտ պաչ,

Եվ այդ համբույրից քլորոֆիլս ջերմանում,

Օրգանական նյութեր է սինթեզում:

Եթե ֆոտոսինթեզ եմ կատարում,

Ածխաթթու գազ եմ կլանում ,

Բայց շնչելիս  բոլորի պես

Թթվածին եմ կլանում ես:

Կարող եմ թե պարզ,թե բարդ  լինել,

Բույսին անվերջ աճեցնել,սնել,

Կոթունավոր լինեմ,թե անկոթուն՝

Պահում եմ բույսին միշտ արթուն:,

Շատ եմ սիրում կարգ ու կանոն,

Շարվում եմ օղակադիր կամ հերթով,,

Իսկ թե հակադիր եմ դասավորվում,

Դրանում հակասություն երբեք չի դիտվում:

8.Հերձանցք

Խելացի եմ ես,շատ կազմակերպված,

Անձրևից հետո միշտ բաց եմ լինում,

Ավելորդ ջուրը բույսերից վանում:

Իսկ եթե անձրևը շատ է ուշանում:

Դաշտում,այգում կամ անտառում՝,

Շուրթերս սեղմում,փակում եմ ամուր,

Եվ չեմ կորցնում ոչ մի կաթիլ ջուր:

9.Փուշ

Չկարծեք, թե միշտ պարզ եմ, հասարակ,

Ձևափոխվել եմ,եթե եղել է հարկ.

Փշեր եմ դարձել ծորենու,կռզիների մոտ:

Եթե գաղտնիքն ասեմ՝ միտումնավոր,

Որպեսզի պաշտպանեմ նրանց

Անցորդներից հազարավոր:

10.Բեղիկներ

Ոլոռի մոտ բեղիկներ եմ դարձել,

Կառչելով նրան վեր բարձրացնել:

11.Տերև

Աշնանը դեղին,կարմիր եմ հագնում,

Անտառ ու մարգագետին զարդարում,

Համայն բնության հմայքն եմ դառնում,

Եվ սառը քամուց դողում,օրորվում:

Մայրիկիս հզոր ճյուղերից պոկվում,

Հրաժեշտ եմ տալիս մայր բույսին ,

Որ նա դիմանա ձմեռվա ցրտին:

Իսկ հաջորդ գարնանն արևից ջերմանում,

Բողբոջի միջից գլուխս եմ հանում:

Կարող եմ լինել նաև մշտադալար,

Կանաչ  պահել բույսին ձմեռ թե ամառ,

Գիհին,սոճին թե եղևնին

Զմրուխտ են ամբողջ տարին:

Ես երկար-երկար կարող եմ պատմել իմ մասին:Բայց ձեզ չձանձրացնելու համար

սահմանափակվում  եմ  այսքանով:Եվ հաստատապես  համոզված եմ, որ ես եմ

բույսի ամենակարևոր օրգանը:

12.Ցողուն

Ես ցողունն եմ՝բույսի  առանցքային վեգետատիվ օրգանը:Օժտված եմ գրեթե անսահմանափակ գագաթնային աճով:Ինձ վրա կրում եմ բողբոջներ,տերևներ,ընձյուղներ,

ծաղիկներ և պտուղներ,որոնց համար կատարում եմ հենարանի դեր:Մասնակցում եմ նաև

բույսի վեգետատիվ  բազմացմանը:

Կարող եմ լինել ուղղաձիգ կամ գետնատարած,

Ողղաձիգ դիրքում խոտային եմ կամ փայտացած,

Եթե խոտային եմ,նուրբ եմ ու կանաչ

Եվ այդ դեպքում կյանքս շատ է կարճ:

Փայտային եմ ծառերի ու թփերի մոտ,

Հաճախ ներծծված ամուր լիգնինով:

Կարճացած եմ խատուտիկի,ջրախոտի մոտ.

Արմատամերձ  վարդակի տեսքով:

Կարող եմ ես հանգիստ սողալ գետնի վրա.

Վարունգը,մորին և սեխն են վկա:

Եթե թույլ եմ ես լինում,

Չեմ անհանգստանում,

Փաթաթվելով եմ  վեր  բարձրանում,

Ես այն կամուրջն եմ,որով արմատն ու տերևը միանում են իրար:

Իմ խցանից՝ հաստ ու թեթև,

Պատրաստում են կոշիկի ներբան

Եվ փակում շշեր:

Թելեր են պատրաստում ամուր

Վուշից,լորենուց ամենուր:

Բնափայտս շատ է կարևոր

Այն շինանյութ է արժեքավոր:

Իսկ եթե ինձ այրեք,ջերմություն կստանաք,

Ես մոխիր կդառնամ,իսկ դուք կտաքանաք:

Կոճղարմատը,պալարը և սոխուկը իմ ստորգետնյա  ձևափոխություններն  են:

13.Կոճղարմատ

Կոճղարմատ եմ եղինջի,հովտաշուշանի ու հիրիկի մոտ,

Սեզին դարձրել եմ չարանենգ մոլախոտ:

14.Պալար

Կարտոֆիլի պալարն եմ՝հարուստ օսլայով,

Բազմացնում եմ նրան

Վեգետատիվ ճանապարհով:

15.Սոխուկ

Սոխի,ձնծաղկի ու շուշանի մոտ,

Դարձել եմ սոխուկ կլոր:

16.Բեղիկ

Մորենու մոտ և խաղողում,

Բեղիկների եմ վերածվում:

Կոն և ծաղիկ

Շատ աշխատասեր եմ

Եվ չեմ ալարել

Կոն ու ծաղիկ էլ եմ դարձել:

17.Ցողուն

Բավական է այսքանը,

Քանզի բարձր է իմ գնահատականը:

Կարծում եմ ոչ-ոք չի առարկի,

Եթե այսօրվա հաղթանակը ինձ շնորհվի:

18.ՊալարԾաղիկ

Ես բույսի գեներատիվ օրգանն եմ:

Հեռու-հեռավոր ժամանակներում ես ընձյուղ եմ եղել:

Հետո ես ձանձրացա այդ դերից:

Սկսեցի տքնաջան աշխատել,ձևափոխվեցի և շատ գեղեցիկ ու հոտավետ  ծաղկի վերածվեցի:

Առէջն ու վարսանդը

Մասերն են իմ գլխավոր,

Պսակաթերթեր ու բաժակաթերթեր են նրանց բոլոր:

Կարող եմ փոշոտվել ինքնուրույն

Կամ քամու և միջատների միջոցով

Եվ բույսը բեռնել պտուղ ու սերմով,

Գեղեցիկ եմ,շատ հմայիչ

Բուրավետ եմ ու գրավիչ:

Առանց ինձ բնությունը շատ անշուք կլիներ:Հետաքրքիր է տոներին ու հանդեսներին առանց ծաղիկների մարդիկ ինչպե՞ս  կշնորհավորեին միմյանց:

Իսկ ինչու՞ եմ ես իմ գույներով

Ես իմ անուշ բույրով,

Այսքան բազմազան:

Այս հարցին ինքս կպատասխանեմ.

-Որ միջատներին գրավեմ զանազան:

Իմ կարծիքով՝ ծաղիկ և գարուն բառերը նույնիմաստ են,քանի որ առանց ծաղիկների գարուն չի լինում,իսկ ծաղիկների մեծամասնությունը գարնանն են  ծաղկում:

Քնքուշ ծաղիկներ,անուշաբույր ծաղիկներ,ծաղիկներ սիրո և հավատարմության,ծաղիկներ,ծաղիկներ:

Որքան քնքշություն ու նազանք կա իմ նրբանուրբ թերթիկներում:Ի՜նչ անսահման սեր է խտացած իմ մի հատիկ ծաղկափոշու մեջ,որ բզեզի կամ թիթեռիոտիկին կպչելովիմ սրտի անկեղծ սերն է հասցնում այլ ծաղիկների:Իսկ այդ սիրուց ծնվում է նոր կյանք՝հավերժ կանաչ բնությունը:

Թվում է, որ եթե աշխարհում ոչինչ չլիներ,միայն ծաղիկներով հնարավոր կլիներ արտահայտել կենդանի ու անկենդան բնության բոլոր երևույթները,մարդկային բոլոր զգացմունքները:

Ծաղիկը բոլոր հրաշքների հրաշքն է: Նա կարող է մի ակնթարթում այնպիսի երջանկություն պարևել մարդուն,որ նա իրեն տիեզերքի տիրակալը զգա:

Երգ

18.Ինչ լավ է,որ կան ծաղիկները:Առանց ծաղիկների գորշ ու անգույն կլիներ բնությունը:Դե ասացեք խնդրեմ,մի՞թե բույսի ամենակարևոր օրգանը ես չեմ:

19.Սերմ

Ես իմ տեսքով չեմ կարող մրցել երփներանգ ծաղիկների,զմրուխտ-կանաչտերևների հետ,բայց ոչ մեկին թող չթվա,որ ես անհետաքրքիր կամ անիմաստ օրգան եմ: Ես ծաղկի շարունակությունն եմ:Ծաղիկը թառամում է,նրա հրաշագեղ թերթիկները փակում են իրենց հոգնած աչիկները,բայց ծաղիկը ոչ թե մեռնում է,այլ վեր է ածվում սերմի:

Ես ունեմ մեկ շաքիլ եգիպտացորենի

Գարու,աշորայի ու ցորենի մոտ,

Իսկ երկշաքիլավոր բույսերի մոտ

Շաքիլներս հավասար են երկուսի:

Ունեմ նաև էնդոսպերմ,

Փոքրիկ սաղմի հետ

Կազմում եմ մի ամբողջ սերմ:

Թե ինձ պահեք չոր պահեստում,

Չեմ ծլի ես մի քանի տարում:

Իսկ թե խոնավ եմ և կա ջերմություն,

Թթվածին,որ կատարեմ շնչառություն,

Ջուրը մեջս կկլանեմ,

Կմեծանամ,կտրաքեմ

Փոքրիկ մի ծիլ կառաջացնեմ,

Բույսին նոր կյանք կպարգևեմ,

Արմատին կուղղեմ խորքերը հողի,

Ցողունին՝ դեպի արևը,լույսը:

Կդառնամ ես հզոր մի ծառ

Կձգվեմ դեպի արևը պայծառ:

Գուցե և լինեմ խոտաբույս մի նուրբ,

Հաղարջենու կամ մասրենու թուփ,

ԻՆչ էլ,որ լինեմ մեջս նոր կյանք է,

Եվ իմ կողմն է բնության համակրանքը:

20.Պտուղ

Ես պտուղն եմ ամենահամեղ,

Լինեմ թե չոր,թե շատ հյութեղ,

Սալոր,խնձոր,դեղձ ու ծիրան,

Նարինջ,կիտրոն,կիվի,բանան:

Վայրի լինեմ,թե մշակովի

Շատ համեղ եմ ախորժելի:

Պահածո լինեմ,թե թարմ,

Օգտագործվում եմ ամեն  անգամ:

Չիր ու չամիչ,անուշ հյութեր

Ունեմ մեջս բուժիչ նյութեր,

Վիտամիններ,շքեղ գույներ:

Թե երբեմն դառն եմ լինում,

Արժեքս դրանից չի պակասում,

Դեղ եմ դառնում,ապաքինում,

Հիվանդներին առողջացնում:

Հպարտ եմ համբավովս բարի,

Զարդն եմ բոլոր սեղանների,

Ինձանով է կյանքը բարի,

Ինձանումն է համն աշխարհի:

Կարծում եմ պարծենկոտություն չի լինի,եթե ասեմ,որ բույսի ամենակարևոր օրգանը ես եմ:

21.Այսպես գեղեցիկ բնության գրկում,իրենց կարևորությամբ ու հմայքով գերված,տաք-տաք

վիճում էին բույսի  օրգանները:վեճը գնալով ավելի ու ավելի էր թեժանում:Ոչ-ոք չէր ուզում զիջել.յուրաքանչյուրը ջանում էր համոզել ր կարևորությունը:Մեզ համար շատ դժվար է

վերջնական եզրակացություն անելը:Չէ որ յուրաքանչյուրը շատ ճիշտ է գնահատում իրեն:

Հետաքրքիր է,եթե ժյուրի լիներ,ում կշնորհեր հաղթանակը:

Կնդանի բնության ամենամեծ ու ամենաանաչառ  դատավորը մայր բնությունն է: Եվ մենք խորհուրդ տվեցինք բույսի օրգաններին, որպեսզի նրանք դիմեն մայր բնությանը:սակայն բույսի օրգաններն ընկան տարակուսանքի մեջ.

-Որտեղ փնտրենք մայր բնությանը և ինչպես գտնենք նրան:

Այդ պահին լսվեց մայր բնության խրոխտ ձայնը.

-Ես այստեղ եմ և ամենուր,հսկում եմ ձեզ ամեն պահ  և  ամեն օր:Ես հիանում եմ ձեր բանիմացությամբ:Բայց ինձ զայրացնում է ձեր մեծամտությունն  ու  պարծենկոտությունը:

Ձեզանից յուրաքանչյուրը միայն իր մասին է խոսում և հայտարարում,որ ամենակարևորը ինքն է:

Մեծամիտներին և պարծենկոտներին ոչ-ոք չի սիրում:Բույսն ամբողջական օրգանիզմ է  և գոյություն ունի միայն այն դեպքում,երբ նրա բոլոր օրգանները համերաշխ են և յուրաքանչյուրը բարեխղճորեն է

իր պարտականությունները կատարում: Իսկ եթե դուք այդպես վիճեք,գժտվեք իրար հետ,ոչ միայն բույսր կոչնչանա,այլև ձեզանից յուրաքանչյուրը,քանի ,որ ձեզանից և ոչ մեկն առանց մյուսների գոյություն  ունենալ չի կարող:Դուք բոլորդ էլ շատ  կարևոր եք բույսի համար:Ես ձեզանից ոչ մեկին հաղթող չեմ կարող ճանաչել:հաղթում է միայն ամբողջական բույսը:

  1. Այս ամենը լսելով բույսի օրգանները խաղաղվեցին,ամոթից գլուխները խոնարհեցին և փորձեցին ներողամտություն հայցել մայր բնությունից:
  2. Ես ինձ ոչ մեկից չեմ գերադասում,

Պարզապես ինձ արմատ են ասում:

Ես ամրացնում եմ բույսը մայր հողին,

Հողից վերցրածս տալիս եմ բույսին:

  1. Ես ինձ ոչ մեկից չեմ գերադասում,

Ինձ պարզապես տերև են ասում:

Պարզապես իմ կանաչ բջիջներում

Արևի լույսի տակ հրաշք է կատարվում,

Սինթեզվում են նյութեր օրգանական,

Սնունդը մարդու և կենդանական:

Աշխատում եմ մաքուր,անթափոն ես,

Արտազատում շատ թթվածին տես.

Մաքրում եմ օդը մանրէներից,փոշուց,

Ազատում բույսն ավելորդ գոլորշուց:

  1. Ես ինձ ոչ մեկից չեմ գերադասում,

Պարզապես ինձ ցողուն  են ասում:

Ես կապում եմ տերևն արմատին

Եվ սաղարթը պահում իմ ուսերին:

  1. Ես ինձ ոչ մեկից չեմ գերադասում,

Պարզապես ինձ ծաղիկ  են ասում:

Պարզապես ես զարդն եմ բնության

Ճոխ սեղանների և ուրախության:

  1. Ես ինձ ոչ մեկից չեմ գերադասում,

Պարզապես ինձ պտուղ  են ասում:

Պարզապես համն եմ ես ուտեստների

Եվ սիրելին եմ մեծ ու փոքրերի:

Զարդն ու հմայքն եմ ճոխ սեղանների,

Սնունդն եմ մարդու, կենդանիների.

Մինչև խոր աշուն հասնում,քաղցրանում

Ձմռանն էլ  չիր ու չամիչ եմ դառնում:

  1. Ես ինձ ոչ մեկից չեմ գերադասում,

Պարզապես ինձ սերմ են ասում:

Պարզապես ինձնով է բույսը բազմանում,

Աճում,մեծանում և հզորանում:

  1. Մենք մեզ ոչ մեկից չեմ գերադասում,

Բոլորս միասին բույս ենք կազմում:

Այսպես հաշտվեցին բույսի օրգանները,համախմբվեցին,ամուր միացան իրար,որպեսզի հզոր լինի բույսն ու հավերժ մայր բնությունը:

 


<> ՊՈԱԿ Ով է ուզում դառնալ միլիոնատեր -ում։

Posted by: | Posted on: Մայիսի 8, 2017

                                                                                              


Միջոցառումներ նվիրված Ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթին

Posted by: | Posted on: Ապրիլի 12, 2017

Ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի օրերի շրջանակներում անցկացվեցին  տարաբնույթ միջոցառումներ:

Այսօր տեղի ունեցավ միջոցառում ,որը կազմակերպել էր ռուսաց լեզվի ուսուցչուհի  Էլմիրա Յակովի Մնացականյանը:

Հերթական միջոցառումը կազմակերպել  էր  դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Աննա Հայրապետյանը…

Միջոցառման  նպատակն էր ` աջակցել ռուսաց լեզվի մասսայականացմանը, Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի նկատմամբ նրանց հետաքրքրության ակտիվացմանը, աջակցել ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի մասին ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը, Ռուսաստանի` որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ վերաբերյալ գիտելիքների տարածմանը:

 

 

 


Եզդիական Խդր Նավի տոնը

Posted by: | Posted on: Ապրիլի 6, 2017

               Եզդիական Խդր Նավի տոնը

Այսօր Վարդանաշենի  միջն. դպրոց ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ խմբակավար Սանամ Ավդալյանի կազմակերպած  Եզդիական Խդր Նավի տոնին նվիրված միջոցառում եզդի աշակերտների մասնակցությամբ:

Եզդիները ունեն շատ հետաքրքիր ավանդույթներ, տոներ ու ծիսակատարություններ, որոնք գալիս են դարերի խորքից: Եզդիական ամենագեղեցիկ տոներից մեկին ՝ Խդր Նավիին հաճախ նույնացնում են հայկական` Սուրբ Սարգսի տոնի հետ, որոնցում, սակայն կան ավանդական տարբերություններ:

Խդր Նավին կամ Խդր Էյլասը համարվում է սիրո հովանավոր և երազանքներն իրականացնող հրեշտակ (Միլաքատ):
Փետրվարի 13-ին հաջորդող առաջին երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերին ծոմ (Ռոժի) են պահում, իսկ ուրբաթ օրը տոնվում է բուն Խդր Նավիի տոնը: Նման ձևով նշում են նաև Սիրիայի եզդիները, իսկ Իրաքում կան որոշակի տարբերություններ օրերի հետ կապված: Նշենք, որ երկուշաբթի օրը ծոմ են պահում նրանք, ովքեր այդ տարի կորուստ է ունեցել, նրանց ասում են Բերվա Ռեդվն, այսինքն ըստ ավանդույթի նրանք առաջինն են դիմավորում Խդր Նավիին:  Չորեքշաբթի օրը պատրաստվում են ավանդական ուտեստներ՝ յոթ համերից բաղկացած, որը խորհրդանշում է շաբաթվա յոթ օրերը, այսինքն յոթ հրեշտակներին, և որն ամենակարևորն է այդ ուտեստները չեն պարունակում մսային մաս: Գլխավոր ուտեստը Բեխունն (Պեխուն) է, որը թարգմանաբար նշանակում է առանց արյան (ԲԵ ԽՈՒՆ): Քանի որ այս օրը համարվում է երազանկքների իրականացման օր, այդ իսկ պատճառով չպետք է մատաղ արվի ՝ այուն թափվի, իսկ պատրաստված ուտեստները պետք է բաժանվեն չքավոր ընտանիքների միջև:

Հինգշաբթի օրը կոչվում է Լայլա Կադրի օր, այդ օրը եզդի չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ (Տոտկա Շոռ) են ուտում, որը ի տարբերություն հայերի պատրաստում են չամուսնացած աղջիկները: Նույն օրը առավոտյան, երեխաները գուլպաներից թելեր կապած տնից տուն էին շրջում ու քաղցրավենիք հավաքում, իսկ հետո այդ քաղցրավենիքներով լի գուլպան իջեցնում էին տան երթիկից, այս արարողությունը կոչվում է Դոլիդանգ: Խդր Նավին (Նավի- սուրբ) ձիավոր է, որի գալուց առաջ եզդիներն իրենց Ստեռի (անկողնու) վրա ալյուր են դնում և, եթե ալյուրի վրա մնում է Խդր Նավիի ձիու ոտնահետքը, ապա այդ ընտանիքին հաջողություն է սպասվում, եզդիները տոնել են իրենց չորս ազգային տոներից մեկը՝ Խդր Նավին, որը համապատասխանում է մեր Սուրբ Սարգսի տոնին: Ա. Թամոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տոնին նախորդող երեք օրերին եզդիները ծոմ են պահում, այցելում են իրենց հանգուցյալների շիրիմներին, իսկ ուրբաթ օրն արդեն դուրս են գալիս ծոմից և մեծ խնդությամբ նշում իրենց ազգային տոնը: «Մուրազ բաշխող հրեշտակի այս տոնին ամբողջ օրը, անգամ գիշերը, բոլորը երգում են, պարում, հատուկ ուտելիքներ են ճաշակում»: